Ծրագրեր

ՍԱՀՄԱՆԻ ԱՇԱԿԵՐՏԻ ԿՈՂՔԻՆ

«Սահմանի աշակերտի կողքին» ծրագիր 2023 (համառոտ նկարագրություն)

Մեր հայրենիքի սահմանամերձ գյուղերն, առավել քան երբևէ, հոգածության կարիք ունեն։ Այս առումով կարևոր են գյուղա­ցուն աջակցող ծրագրերը։ Նման ծրագրերի միջոցով հնա­րավոր կլինի որո­շա­կիորեն կանխել գյուղից նրա բնակչի հեռանալը։ Նմանօրինակ ծրագրե­րի թվում առավել արդյունավետ ենք համարում հասցեական ա­ջակ­ցու­թյուն ենթադրող ծրագրերը։ Այստեղ առանձնահատուկ ուշադրու­թյան են արժանի սոցիալապես անապահով և դպրոցահասակ երեխաներ ունեցող երիտասարդ  ընտանիքները։ Ավելի կոնկրետ՝ նրանց երեխաները։ Ուստի, կարևորում ենք մեր մասնակցու­թյու­նը ՀՀ սահ­մանա­մերձ բնակա­վայ­րերի դպրոցների տարրական դասարան­նե­րում (1-4-րդ դասարան) սո­վո­րող երեխաներին աջակ­ցու­թյու­­նը։ Այս նպատակով «Նոր Նախիջևան» մար­դասիրական հիմ­­­­նադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է համա­րում Հայաստանի սահմանամերձ գյուղերի դպրոցների համար կազ­մակերպել «Սահ­­­մանի աշա­կեր­տի կողքին» կրթա­սի­­րա­կան ծրա­գիր։ Արդյունքում, ծրագրին մասնակ­ցող սահ­մանա­մերձ գյու­ղե­րի դպրոց­­ների տարրական դասարան­ներում սո­վորող երեխաները (բացառությամբ մինչ այդ արդեն նմանօրինակ նվի­րատվու­թյուն ստացածների), սեպտեմբերի 1-ին ըն­դ­ա­ռաջ, կստա­­նան դպրոցական պայուսակ և անհրա­ժեշտ գրենական պի­տույք­­ներ։ 

«ԱՐՑԱԽ» ծրագրի շրջանակում «Սահ­­­մանի աշա­կեր­տի կողքին» ծրագրով առանձին աջակցություն է ցուցաբերվելու Արցախից արտագաղթած ու Հայաստանի Հանրապետության մարզեր, առաջնահերդությամբ Ադրբեջանի հետ սահմանամերձ մարզերի, բնակավայրերում հաստատված ընտանիքների դպրոց հաճախող երեխաներին։

2023 թվականի մասով ծրագիրը նախատեսված է ՀՀ սահմանամերձ Սյու­նիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Գորիսի տարածաշրջանի Քարահունջ, Որոտան, Բարձրավան, Շուռնուխ, Տեղի թիվ 1, Քարաշեն, Հալիձոր, Սիսիանի տարածաշրջանի Սոֆլու գյուղերի ու Կապանի տարածաշրջանի Գեղանուշ, Դավիթ Բեկ, Եղվարդ, Ճակատեն, Շիկահող, Սյունիք, Ծավ գյուղերի դպրոցների 1-4-րդ դասարաններում և նաև Ներքին Հանդ գյուղի դպրոցի 4-րդ դասարանում, ինչպես նաև ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ գյուղերի դպրոցների 1-4-րդ դասարաններում սովորող մինչև 320 երե­խայի (բացառությամբ մինչ այդ արդեն նմանօրինակ նվիրատվություն ստացածների) համար, ովքեր սեպ­տեմ­բերի 1-ին ընդա­ռաջ դպրոցական պա­յու­­սակ և անհրա­ժեշտ գրենական պիտույք­ներ կստա­նան հիմնադրամի կողմից։

Ինչպե՞ս կարող են մասնակցել Արցախից արտագաղթած մեր հայրենակիցները։

Ծրագրին կարող են մասնակցել վերոնշյալ պահանջներին բավարարող 2023 թ․ սեպտեմբերից Արցախից արտագաղթած այն ընտանիքները, ովքեր հաստատվել են ՀՀ մարզերում և ունենա դպրոց հաճախող երեխաներ առանց դասարանների սահմանափակման կետի։ Առաջնահերթություն է տրվելու Ադրբեջանի հետ սահմանամերձ մարզերի բնակավայրերում հաստատված ընտանիքներին։

Ծրագրին մասնակցելու հայտ տալու համար նախ անհրաժեշտ է ամեն մի երեխայի համար առանձին արձանագրվել։ Այնուհետև, հիմնադրամի [email protected] էլ․ հասցեին պետք է ուղարկել անհրաժեշտ փաստաթղթերի սքան կամ հեռախոսով նկարված տարբերակները (ծնողներից մեկի անձը հաստատող փաստաթուղթ)։ 

Դպրոցների տնօրինությունը ևս կարող է տրամադրել նշված խմբի աշակերտների ցանկ և հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել իր աշակերտների աջակցությունը։ Մանրամասների համար՝ +37494261182 ։

Ծրագրին չեն կարող մասնակցել նախորդ տարվա ընտրված մասնակիցները։

Կապ մեր հետ։
Արձանագրվեք այստեղ։