ԿՐԹՎԱԾ ՍԵՐՈՒՆԴ
«Կրթված սերունդ» 2023
(համառոտ նկարագրություն)
Կրթված սերունդ ունենալը յուրաքանչյուր ազգի ու պետության զարգացման կարևորագույն գրավականներից մեկն է հանդիսանում։ Կրթություն ստանալու ճանապարհին հաճախ են հանդիպում խոցելի խմբեր, ովքեր աջակցության կարիք են ունենում։ Հայրենի ուսանողներն ու աշակերտները հաճախ, սպասված աջակցության պայմաններում, կարողանում են ձևավորել ոչ միայն իրենց ապագան, այլ նաև իրենց մեջ կայացնել հանրօգուտ քաղաքացու կերպարը։
Բարձրագույն կրթության ասպարեզում տարեցտարի ավելանում են օտարերկրյա համալսարաններում սովորող մեր հայրենակիցները։ Նրանց թվում պակաս չեն այն ուսանողները, ովքեր ընդունվելու ժամանակ բախվում են սահմանված վարձավճարները վճարել չկարողանալու հետ։ Մյուս կողմից մեր հայրենիքում գործող երեխաների շուրջօրյա (այդ թվում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններում) խնամքի հաստատություններում խնամվող երեխաների ապահով ապագայի կերտման հարցում ոչ պակաս կարևոր գործոն է հանդիսանում նրանց մասնագիտական կրթության հարցը։ Մասնագիտական կրթության ձեռքբերման ճանապարհին հաճախ երեխաներին անհրաժեշտ է լինում մասնակցել առանձին անհրաժեշտ դասընթացների (այդ թվում՝ նախապատրաստական դասընթացների)։ Նրանց կարգավիճակի պայմաններում միշտ չէ, որ հնարավոր է լինում ստանալ այդ հնարավորությունը։ Միջոցների սղության պատճառով մեր երեխաները լիարժեքորեն չեն կարողանում մասնակից լինել այդ դասընթացներին։ Այս նպատակներից ելնելով՝ «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է համարում կազմակերպել «Կրթված սերունդ» ծրագիրը։ Ծրագիրը նախատեսված է օտարերկրյա բարձրագույն կրթական հաստատություններ ընդունվել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երիտասարդների, ինչպես նաև ՀՀ երեխաների շուրջօրյա (այդ թվում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններում) խնամքի հաստատություններում խնամվող երեխաների համար։
Հիմնադրամն իր միջոցների հաշվին պատրաստ է փոխհատուցել ամբողջությամբ կամ մասնակի երկու ենթածրագրերի հաստատված մասնակիցների սահմանված վարձավճարները։ Ծրագրի մասնակիցների թիվը սահմանափակ է։ Մասնակիցները ընտրվում են ծրագրով սահմանված պահանջներին համապատասխան։
Ինչպե՞ս է ընթանալու ծրագիրը։
Ծրագիրը բաղկացած է երկու ենթածրագրից։
Առաջինը նախատեսված է ՀՀ քաղաքացի հանդիսացող այն երիտասարդների համար, ովքեր կարողացել են հաղթահարել օտարերկրյա համալսարան ընդունվելու հարցը, սակայն բախվել են սկզբնական վարձավճարը վճարել չկարողանալու խնդրի հետ։
Երկրորդ ենթածրագիրը նախատեսված է ՀՀ երեխաների շուրջօրյա (այդ թվում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններում) խնամքի հաստատություններում խնամվող այն երեխաների համար, ում մասնակցելու պատրաստակամության մասին տվյալները տրամադրվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։
1. «Մեր ուսանողը» առաջին ենթածրագիր
Ինչպե՞ս է ընտրվելու մասնակիցը և որո՞նք են մասնակցության պայմանները։
Ենթածրագիրը փորձնական իրականացվում է առաջին անգամ ու այդ պատճառով ընդունվելու է մեկ մասնակից։ Մասնակիցների ընտրությունն իրականացվում է մեկ փուլով։ Մասնակիցները լրացնում են մասնակցության էլեկտրոնային հայտը։ Մասնակիցները նաև ուղարկում են հիմնադրամի պաշտոնական էլ․ հասցեին՝ [email protected] անձնագրի կամ նույնականացման քարտի (հիմնական տվյալներ պարունակող էջերը), օտարերկրյա համալսարանի կողմից մասնակցի հետ կապը հաստատող փաստաթղթի (ընդունումը հաստատող նամակ և այլն), օտարերկրյա համալսարանի կողմից տրամադրված վճարման ենթակա գումարի փաստաթղթի սքան տարբերակները, ինչպես նաև մասնակցի ազատ ոճի մեկ լուսանկար։ Հավելյալ դրական ցուցանիշներ են դիտարկվում հայտատուների տեղական կամ միջազգային օլիմպիադաներում մասնակիցների մրցանակային տեղեր ունենալը, կամավորական գործունեության մասին փաստող տվյալները և մասնակցի ուսումնական ոլորտում արձանագրած այլ շոշափելի ցուցանիշները, որոնց մասին առկա փաստաթղթերի սքան տարբերակները ևս, առկայության դեպքում, անհրաժեշտ է ուղարկել հիմնադրամի պաշտոնական էլ․ հասցեին։
Էլեկտրոնային հարցարանի և պահանջված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո հիմնադրամի կողմից ընտրվում է պահանջներին առավելապես բավարարող մեկ մասնակից։ Հիմնադրամի տնօրենը մասնակցի ընտրությունը հաստատող գրություն է, որով ենթածրագիրը մտնում է իրականացման փուլ։ Այդ մասին վերջինս տեղեկացվում է էլ․ հասցեին ուղարկված նամակի կամ հեռախոսազանգի միջոցով։ Չընտրված մասնակիցներին արդյունքների մասին հիմնադրամը հավելյալ հիմնավորումներ չի տրամադրում։
Ինչպե՞ս ենք աջակցելու։
Ենթածրագրի շրջանակում ընտրված մասնակցի ներկայացված հաշվեհամարին հիմնադրամը փոխանցում է վճարի այն չափը, որը համապատասխանում է ենթածրագրով սահմանված գումարի չափին, ինչի մասին մասնակիցը կամ նրա ներկայացուցիչը նախապես տեղեկացվում են։
2. «Մեր աշակերտը» երկրորդ ենթածրագիր
Ինչպե՞ս է ընտրվելու մասնակիցը և որո՞նք են մասնակցության պայմանները։
Մասնակցելու պատրաստակամություն հայտնած ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների շուրջօրյա (այդ թվում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններում) խնամքի հաստատություններում խնամվող երեխաների տվյալները հաստատված փաստաթղթի տեսքով հիմնադրամի պաշտոնական էլ․ հասցեին ուղարկվում է նախարարության կողմից։
Այդ տվյալները պետք է ներառեն՝
երեխայի անուն հայրանուն ազգանուն,
մասնակցի ներկայացրած երեխաների շուրջօրյա (այդ թվում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի) խնամքի հաստատության ամբողջական անվանումը, այդ կառույցի կոնտակտային անձի անուն ազգանունը և հեռախոսահամարը։
Դասընթացն իրականացնող կազմակերպության կոնտակտային անձի անուն ազգանունը և հեռախոսահամարը։
Անհրաժեշտության դեպքում հիմնադրամը կարող է պահանջել հավելյալ փաստաթղթերի բնօրինակները։
Տվյալների ուսումնասիրությունից հետո, եթե առկա չեն լինում ծրագրի պահանջներին չհամապատասխանող կետեր, հիմնադրամը ընտրված մասնակիցների նախընտրած դասընթացներն իրականացնող կազմակերպությունների հետ կատարում է անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքներ։
Ծանոթագրություն՝ մասնակիցների նախընտրած դասընթացներն իրականացնող կողմերը պետք է ունենան իրավաբանական անձի կարգավիճակ։
Հիմնադրամը սահմանում է հետևյալ չափաբաժինները՝
Դասընթացի ամսական վարձավճարը չի կարող գերազանցել 40000 ՀՀ դրամը։
Դասընթացի տևողությունը չի կարող գերեզանցել 12 ամիս ժամանակահատվածը։
Մեկ մասնակիցը չի կարող տարեկան մասնակցել մեկից ավելի դասընթացի։
Ենթածրագրի մասնակիցների տարեկան թիվը չի կարող գերեզանցել 5-ը։
Հիմնադրամի տնօրենը մասնակիցների ընտրությունը հաստատող գրություն է մակագրում մասնակիցների անվանացանկի համապատասխան մասում, որով ենթածրագիրը մտնում է իրականացման փուլ։ Այս փուլում մասնակիցները սովորում են իրենց նախընտրած մասնագիտությունը իրենց նախընտրած կողմերի մոտ։
Ինչպե՞ս ենք աջակցելու։
Ուսումն իրականացնող կողմերը, մասնակիցների ուսումն ավարտելուց հետո կամ ընթացքում, հիմնադրամի հետ նախապես համաձայնեցված կարգով, հիմնադրամի էլ․ հասցեին են ուղարկում ուսման վարձավճարի հաշիվը, որում նշված և հիմնադրամի սահմանած գումարի չափը չգերազանցող գումարը վճարում է հիմնադրամը՝ համապատասխան բանկային փոխանցման եղանակով։