ԾրագրերԿրթություն

Կրթություն հանուն աշխատանքի 2023 (համառոտ նկարագրություն)

Կրթություն հանուն աշխատանքի 2023 (համառոտ նկարագրություն)

Հանուն հայրենիքի պաշտպանության անմահացած մեր հերոս զինվորների երիտասարդ ընտանիքները մշտական ուշադրության կարիք ունեն։ Այդ ուշադրության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում նրանց սոցիալական խնդիրների լուծման այնպիսի տարբերակները, որոնք հնարավորություն կստեղծեն ընտանիքի արժանապատիվ գոյության պահպանման համար։ Յուրաքանչյուր մարդու արժանապատիվ գոյության հիմքում ընկած է աշխատանքը։ Այս նպատակով «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է համարում կազմակերպել «Կրթություն հանուն աշխատանքի» ծրագիրը։ Ծրագիրը նախատեսված է Հայաստանի և Արցախի հանրապետությունների այն քաղաքացիների համար, ովքեր Արցախյան 2020 թ․ պատերազմի և դրանից հետո մինչև 2021 թ․ Սյունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի հարձակումների ընթացքում տեղ գտած մարտական գործողությունների ժամանակ կորցրել են իրենց ամուսիններին, կամ վերջիններս հաշմանդամություն են ձեռք բերել ու իրենց խնամքի տակ ունեն անչափահաս երեխաներ։ Մասնակցելու իրավունք են ստանում նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ Հիմնադրամի համագործակցության շրջանակում հաստատված այն մայրիկները, ում երեխաները հաշմանդամ են ու գտնվում են հատուկ խնամքի տակ։ Ծրագիրը նպատակ ունի աջակցելու նշված այն քաղաքացիներին, ովքեր ցանկություն ունեն տիրապետելու հացագործության, հրուշակեղենագործության, շոկոլադագործության, վարսահարդարման, մատնահարդարման, ֆլորիստ դիզայների, ֆուրշետի ձևավորման, հաշվապահություն մասնագիտություններին։ Հիմնադրամն իր միջոցների հաշվին պատրաստ է փոխհատուցել, սահմանված գումարների չափով, այդ մասնագիտությունների տիրապետման համար անհրաժեշտ կարճաժամկետ դասընթացների վարձավճարը։ Ծրագրի մասնակիցների թիվը սահմանափակ է։ Մասնակիցները ընտրվում են ծրագրով սահմանված պահանջներին համապատասխան։ Դասընթացների և դրանց վայրի ու կազմակերպության ընտրության իրավունքը պատկանում է ընտրված մասնակցին։

Ովքե՞ր կարող են մասնակցել։

Ծրագիրը նախատեսված է Հայաստանի և Արցախի հան­րա­պետությունների այն քաղաքացիների համար, ովքեր Արցախյան 2020 թ․ պատերազմի և դրանից հետո մինչև 2021 թ․ Սյունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի հարձակումների ընթացքում տեղ գտած մարտական գործողությունների ժամանակ կորցրել են իրենց ամուսին­ներին, կամ վերջիններս հաշմանդամություն են ձեռք բերել ու իրենց խնամքի տակ ունեն անչափահաս երեխաներ։ Ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ Հիմնադրամի համագործակցության շրջանակում հաստատված այն մայրիկների համար, ում անչափահաս երեխաները հաշմանդամ են ու գտնվում են հատուկ խնամքի տակ։

Ի՞նչ անել սկզբում։

Հայտատուն պետք է նախապես կողմնորոշվի նշված 8 մասնագիտություններից մեկի ընտրության հարցում․

  • հացագործություն
  • հրուշակեղենագործություն
  • մատնահարդարում
  • կար ու ձև
  • վարսահարդարում
  • ֆլորիստ դիզայներ
  • ֆուրշետի ձևավորում

Այնուհետև, հայտատուն պետք է ընտրի նախընտրած մասնագիտությամբ կարճաժամկետ դասընթացներ իրականացնող կազմակերպությանը կամ անհատ ձեռներեցին ու այդ տվյալները ներառի էլեկտրոնային հարցարանում։

Ինչպե՞ս գրանցել հայտը։

Հայ­տատուն պետք է լրացնի էլեկտրոնային հարցարանը՝ մուտք գործելով այս ծրագրի վերջում գտնվող “Արձանագրվեք այստեղ” բաժինը։ Հայտը չի կարող դիտարկվել, եթե հիմնադրամի էլ․ հասցեին չեն ուղարկվել պահանջված փաստաթղթերը։

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել։

Անհրաժեշտ փաստաթղթերի սքան տարբերակները պետք է ուղարկել հիմնադրամի պաշտոնական էլ․ հասցեին՝ [email protected] կամ վայբեր-վաթսափ հեռախոսահամարին՝ +37494261182 կամ ֆեյսբուքյան էջին հաղորդագրությամբ՝ facebook.com/nornakh21 ։ Անհրաժեշտության դեպքում հիմնադրամը կարող է պահանջել ներկայացնելու նշված փաստաթղթերի բնօրինակները։ 

Փաստաթղթերի ցանկ՝

  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ ID քարտ),
  • ամուսնության վկայական կամ երեխայի հայրությունը հաստատող փաստաթուղթ,
  • 2020 թ․ Արցախյան պատե­րազմի կամ դրանից հետո մինչև 2021 թ․ Սյունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի հարձակումների կանխման մասնակցության ժամանակ ամուսնու զոհված լինելու կամ հաշ­ման­դամության փաստը հաստատող փաստաթուղթ,
  • անչափահաս երեխայի/ների ծննդյան վկայական/ներ։
  • հաշմանդամ երեխա/ներ ունեցողի կարգավիճակը հաստատող տեղեկանք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ներկայացուցչության կողմից։
Ինչպե՞ս են ընտրվելու մասնակիցները։

Էլեկ­տրո­­նային հարցարանի և նշված փաս­տաթղթերի ուսում­­­նասիրությունից հետո հիմնադրամի կողմից ընտրվում են պա­հանջնե­­­րը բավարարող մասնակիցները։ Վերջիններիս համար հիմնադրամը սահմանում է վարձավճարների չափաբաժինը՝

  1. Ներկայացված մասնագիտություններից յուրաքան­չյու­րի համար վարձավճարը մեկ մասնակցի չափով կարող է հասնել մինչև 120000 ՀՀ դրամի։
  2. Հաստատվելիք հայտերի թիվը սահմանափակ է։

Ընտրվելու դեպքում` մասնակիցները տեղեկանում են իրենց էլ․ հասցեի / ֆեյսբուքյան էջի / վայբեր-վաթսափի էջերից որևէ մեկին ուղարկված ծանուցող նամակ­նե­րի և/կամ հեռախոսազանգերի միջոցով։ Մասնակիցների սահմանված թիվը լրանալու դեպքում՝ հիմնադրամը կարող է ժամանակից շուտ դադարեցնել հայտերի ընդունումը:

Ինչպե՞ս են մասնակիցներն աջակցություն ստանալու։

Այս փուլում մասնակիցները սովորում են իրենց նախընտրած մասնագիտությունը իրենց նախընտրած կազմակերպու­թյուն­ների կամ անհատ ձեռներեցների մոտ։ Վերջիններս մասնակիցների ուսումն ավարտելուց հետո, հիմնադրամի հետ նախապես համաձայնեցված կարգով, հիմնադրամի էլ․ հասցեին են ուղարկում ուսման վարձավճարի հաշիվը, որում նշված և հիմնադրամի սահմանած գումարի չափը չգերազանցող գումարը վճարում է հիմնադրամը՝ համա­պա­տասխան բանկային փոխանցման եղանակով։

Կապ մեր հետ։
Արձանագրվեք այստեղ։