Ավարտին հասավ «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի 2022 թ․ ծրագրերի շրջանակում նախատեսված «Առողջ հայրենակից» ծրագիրը։
Հիմնադրամի աջակցությունը ստացան միակ չորս հայտատուները։ Մեր համաֆինանսավորմամբ մեր հայրենակիցները կարողացան ապահով իրականացնել իրենց առողջությունը վերականգնելուն միտված վիրահատությունները կամ ստանալ վիրահատության ընթացքում անհրաժեշտ բժշկական միջոցներ։ Նրանք ներկայացնում էին ՀՀ Տավուշի և Սյունիքի մարզերը։ Քաջ առողջություն մաղթենք նրանց։