Համագործակցության առաջարկ ՏՏ կազմակերպություններին
«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը ՏՏ ոլորտը ներկայացնող կազմակերպություններին հրավիրում է համագործակցության։ ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ապրող երիտասարդների կյանքի որակի բարելավման նպատակով նախատեսում ենք իրականացնել «Ծրագրավորման դասընթացներ սահմանի երիտասարդի համար» կրթագործնական ծրագիր։ Այս ծրագրի համատեքստում նպատակ ունենք 18-ից 32 տարեկան մինչև 8 երիտասարդի համար ապահովել մինչև 6 ամիս տևողությամբ ծրագրավորման հեռավար դասընթացի ուսման վճար։ Կարևոր ենք համարում, որ ծրագրի հնարավոր գործընկերները՝ ոլորտը ներկայացնող կազմակերպությունները, դասընթացի ավարտին, հնարավորության դեպքում, ընդունեն աշխատանքի առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած մասնակիցներին։ Ընդ որում՝ այդ աշխատանքը, հաշվի առնելով ոլորտի հնարավորությունները, որոշակի ժամանակահատվածում կարող է կազմակերպվել հեռավար տարբերակով։ Այդպիսով՝ հնարավորություն կընձեռենք, որպեսզի մեր մասնակիցները, առանց լքելու իրենց հայրենի բնակավայրերը,՝ կարողանան պահանջված կրթություն և աշխատանք ստանալ։ Իբրև մեկնարկային փուլ՝ նպատակ ունենք ծրագիրն իրականացնել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի և հարակից սահմանամերձ բնակավայրերի երիտասարդների համար։ Սակայն չենք բացառում նաև, որ ծրագրի մասնակիցների աշխարհագրությունը կարող է և մեծանալ։ ՏՏ ոլորտը ներկայացնող այն կազմակերպությունները, որոնք պատրաստ են մասնակից դառնալու այս ծրագրին, կարող են կապ հաստատել հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանի հետ։ Մեր հետադարձ կապի տվյալներն են՝ +37494261182 , [email protected] ։2