Միասին աջակցենք․ Արցախ ծրագրի առաջին քայլերը
Պարտադրված արտագաղթի պատճառով Արցախի մեր հայրենակիցներից շատերը հայտնվել են սոցիալական ծանր վիճակում։ Նրանց աջակցելու նպատակով «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը հրապարակել էր «Արցախ» սոցիալական ծրագիրը։
Ծրագիրը նապխատեսում է առաջնահերթ աջակցություն ցուցաբերել արտագաղթի ճանապարհը բռնած ու Հայաստանի Հանրապետության մարզերում, առաջնահերթությամբ Ադրբեջանի հետ սահմանամերձ մարզերում, հաստատված Արցախի մեր հայրենակիցներին։
Ուրախությամբ պետք է հայտնենք, որ առաջին դրական արձագանքները չուշացան։ Մեր հիմնադրամի հավատարիմ բարեկամ «Դոնի Նոր Նախիջևան» հայկական համայնքը ստանձնեց ֆինանսական աջակցության ծանր բեռը։ Մենք երախտապարտ ենք համայնքի բոլոր այն անդամներրին, ովքեր մեծ նվիրումով և մեր գործունեության հանդեպ ունեցած խորը վստահությամբ այս դժվարին պայմաններում իրենց միջոցներն են տրամադրել և շարունակում տրամադրել հիմնադրամին անհրաժեշտ աշխատանքն իրականացնելու նպատակով։
Ծրագրի առաջին բաղադրիչն արդեն իրականացման ընթացքի մեջ է։
- «Առողջ հայրենակից» ծրագիրը նպատակ ունի աջակցել Արցախից արտագաղթած և պատերազմական գործողությունների ժամանակ վիրավորված մեր հայրենակիցներին մինչև 500000 ՀՀ դրամի սահմաններում վիրահատության, այդ ընթացքում բուժման նպատակով դեղորայքների, հետվիրահատական վերականգնման կամ անհրաժեշտ օրգանի արհեստական փոխարինիչի, պրոտեզների ձեռք բերման հարցում։
Այս ուղղությամբ արդեն իրականացվել է առաջին աջակցությունը։ Վառելիքի պահեստի հայտնի պայթունի հետևանքով այրվածքներ ստացած մեր հայրենակիցներից մեկի համար անհրաժեշտ թանկարժեք դեղամիջոցների ձեռբերման նպատակով մեր հիմնադրամը նվիրաբերել է 500000 դրամի չափով գումար Ուիգմոր Քլինիք բժշկական կենտրոնին։
1-7-րդ դասարաններում սովորող աշակերտներին նվիրաբերվող պայուսակներն ու գրենական պիտույքները։
- «Սահմանի աշակերտի կողքին» ծրագիրը նպատակ ունի նվիրաբերելու Արցախից արտագաղթած ու Հայաստանի Հանրապետության մարզեր, առաջնահերդությամբ Ադրբեջանի հետ սահմանամերձ մարզերի, բնակավայրերում հաստատված ընտանիքների դպրոց հաճախող մինչև 800 երեխաների դպրոցական պայուսակների և գրենական պիտույքների փաթեթների տրամադրման հարցում։
Այս ուղղությամբ արդեն ավարտվել են նախապատրաստական աշխատանքները։ Ձեռք են բերվել 1-12-րդ դասարաններում սովորող շուրջ 800 աշակերտի համար նախատեսված դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ։ Հայտնի են նաև առաջին ուղղությունները․ դեպի Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի, Լոռու մարզեր։
8-12-րդ դասարաններում սովորող աշակերտներին նվիրաբերվող պայուսակներն ու գրենական պիտույքները։
- «Հանուն գյուղացու աշխատանքի» ծրագրի շրջանակում Արցախից տեղահանված և Սյունիքի մարզի Կապան քաղաքի սահմանամերձ գյուղերում բնակություն հաստատած մինչև 10 ընտանիքների երկուական խոճկոր և 5 ամսվա կեր է տրամադրվելու։
Այս ուղղությամբ Կապանի համայնքապետարանի հետ համատեղ արդեն իրականացվում է ծրագրին մասնակցել ցանկացող գյուղացիների ընտրության գործընթացը։
- «Արցախ» ծրագրի հիմնական նախաձեռնությունը իր մասշտաբներով ամենամեծն է։ Մեր աջակցությունը կօգնի Արցախից տեղահանված շուրջ 1000 ընտանիքի էապես թեթևացնել սննդի և հիգիենայի հետ կապված ծախսերը։
Այս ուղղությամբ հիմնադրամը նախատեսում է մեկ ընտանիքի չափով նվիրաբերել մինչև 30 կգ ընդհանուր քաշով շաքարավազ, մակարոնեղեն, բրինձ, ոսպ, ոլոռ, հնդկաձավար, 25 կգ չափով բարձր կարգի ալյուր, 5 լ արևածաղիկի ձեթ, 10 կգ չափով լվացքի փոշի, 5լ շամպուն։ Ընդհանուր առմամբ ձեռք է բերվել շուրջ 75 տոննայի չափով հիշված անուն ապրանք։
Արցախից տեղահանված մեր ծրագրերի իրականացման հարցում անգնահատելի աշխատանք են իրականացնում մեր կամավորները։ Նրանց են միացել Դոնի Հայ Երիտասարդաց Միության որոշ անդամներ։
Հարկ է նշել, որ հիմնադրամի կառավարման խորհուրդը՝ գլխավորությամբ Հարություն Սուրմալյանի տնօրեն Մհեր Հովհաննիսյանի հետ միասին իրավիճակի շարունակական վերլուծության արդյունքում շարունակելու են, հնարավորության սահմաններում, ավելացնել աջակցության չափերը, ինչպես նաև ավելացվելու են աջակցության նոր ուղղություններ։