«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը 2024թ․ ևս իրականացրեց «Արմաթ Ախալցխա» ծրագիրը՝ ֆինանսական միջոցներ տրամադրելով «ԱրՄաթ» կենտրոնի 2024թ․ գործունեության համար։ Ծրագիրը մշակվել էր դեռևս 2022 թ․ դեկտեմբերին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) և «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի միջև ընթացած բանակցությունների արդյունքում։
2024թ․ Ախալցխայի ԱրՄաթ կենտրոնում գործել է 5 խումբ՝ 62 սաներով։ Հաշվետու ժամանակահատվածում ԱրՄաթի սաները, ստացած կրթության արդյունքում, ստեղծել են բազմաթիվ անիմացիաներ, խաղեր և պրոդուկտներ։ Մասնակցել են բազում մրցույթների և դասընթացների, արժանացել մրցանակների։
Koreez ամենամյա կրթական Օսկար մրցանակաբաշխության Koreez Armath անվանակարգում պատվավոր 1-ին և 2-րդ հորիզոնականներն են զբաղեցրել կենտրոնի սաներ Գրիգոր Թութոյանը և Արտաշես Ասլանյանը՝ ստանալով նոթբուք և ռոբոտի հավաքածու։
Այսօր, երբ տեխնոլոգիական կրթությունը կարևոր դեր է խաղում ժամանակակից աշխարհում, Հիմնադրամը կարևորում է կրթության միջոցով մասնագետների պատրաստումը, ովքեր կարող են օգտագործել, զարգացնել և բարելավել նորարարական տեխնոլոգիաները՝ նպաստելով հասարակության առաջընթացին։