Նորություններ

 «Մենք» առաջնորդության դպրոց. լրագրության դասեր երիտասարդների համար

2024 թ․ հուլիսի 8-14-ը «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվեց «Մենք» առաջնորդության դպրոցը, որը այս տարի կենտրոնացած էր լրագրության վրա։ Ծրագրին մասնակցեցին Հայաստանի բուհերի ութ ուսանողներ, ովքեր հնարավորություն ստացան ձեռք բերել արժեքավոր գիտելիքներ և փորձ մասնագիտացված դասավանդողների ղեկավարությամբ։

Ծրագրի շրջանակում մասնակիցները սովորեցին լրատվական-վերլուծական հոդվածների պատրաստման հիմնական սկզբունքները, տվյալների հավաքագրման մեթոդները, ինչպես նաև համացանցային տվյալագիտական գործիքների կիրառումը։

Դասընթացներն անցկացրին ոլորտի փորձագետները՝ «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի Մհեր Հովհաննիսյանը, «DonDay» տեղեկատվական պորտալների ցանցի հիմնադիր, լրագրող Սամվել Նալբանդյանը, «Դոնի Նախիջևան» թերթի գլխավոր խմբագիր Գևորգ Գրիգորյանը և ռադիոլրագրող Նոյեմի Անդրեասյանը։ Նրանց փորձառությունը մասնակիցներին հնարավորություն տվեց ոչ միայն տեսական, այլև գործնական հմտություններ ձեռք բերել, ինչը մեծ նշանակություն կունենա նրանց հետագա մասնագիտական ճանապարհին։

Մասնակիցները ստացած տեսական գիտելիքները գործնականում կիրառում էին հիմնադրամի հովանու ներքո գործող փորձարարարական լրագրության դաշտում գործող www.ditarkum.info կայքում։

«Մենք» առաջնորդության դպրոցի այս տարվա ծրագիրը ոչ միայն լրատվական ոլորտի գիտելիքների փոխանցման հարթակ դարձավ, այլև նպաստեց երիտասարդ լրագրողների համար կարևոր հմտությունների զարգացմանը՝ զարկ տալով նրանց մասնագիտական աճին։

Այս նախաձեռնությունը հերթական ապացույցն է, որ «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը շարունակում է իր կարևոր առաքելությունը՝ աջակցելով երիտասարդների կրթությանը և մասնագիտական զարգացմանը։