«Գիտավերլուծական հրապարակումներ» 2021 թ․ գիտագործնական ծրագրի ամփոփում
Ամփոփվեց նաև «Գիտավերլուծական հրապարակումներ» գիտագործնական ծրագիրը։ Հիշեցնենք, որ հիմնադրամը պատրաստակամ էր խրախուսական դրամական նվիրատվություն տրամադրել մինչև 15 գիտական հոդվածի համար։ Առաջին անգամը լինելով՝ ծրագրին մասնակցելու հայտ էին ներկայացրել ոչ մեծ թվով մասնակիցներ։ Մեր ներկայացրած պահանջներին համապատասխանեց ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ Ռուզաննա Արսենի Շուշանյանը։ Նրա «Հիպօքսիա և նեյրոդեգեներացիա. արդյո՞ք օգնում են հակաօքսիդանտները» խորագրով հոդվածը մարդու ուղեղի որոշ խնդիրների ուսումնասիրության բավական արդիական և գիտական նորույթ պարունակող հետազոտություն է, որի արդյունքները կիրառական գործածություն են ենթադրում։ Շուշանյանի հեղինակած հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ։
Լիահույս ենք, որ 2022 թվականին մեր գիտական ոլորտի ներկայացուցիչներն ավելի մեծ հետաքրքրությամբ կմոտենան ծրագրին և մեր աջակցությունն էլ առավել շատ հետզոտողների համար մոտիվացնող դերակատարում կունենա։