Նորություններ

61-ական անուն նոր գիրք սահմանամերձ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի 12 դպրոցներին

61-ական անուն գիրք հասան սահմանամերձ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի 12 դպրոցներ

«Գիրքը սահմանին» 2023 թ․ ծրագիրն այս անգամ հասավ Գեղարքունիքի և Սյունիքի սահմանամերձ 12 գյուղի դպրոց։ Ծրագիրը, ի թիվս այլ ծրագրերի ևս, այս տարի թե՛ աշխարհագրական, թե՛ դպրոցների ընդգրկվածության առումով համեմատ մեծ ներգրավվածություն ունեցավ։

Առաջին կանգառը Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի դպրոցում էր։ Այստեղ ժամանած սահմանամերձ Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ գյուղերի դպրոցների ներկայացուցիչները ստացան 61-ական անուն նոր գրքեր, որոնք պետք է համալրեն դպրոցական գրադարանները։ 

«Գիրքը սահմանին» 2023 թ․ ծրագրի երկրորդ կանգառը Գորիսում էր։ Այստեղ՝ Գորիսի թիվ 3 դպրոցում հիմնադրամի ներկայացուցիչներին էին սպասում Քարահունջ, Որոտան, Բարձրավան, Շուռնուխ, Տեղի թիվ 1, Քարաշեն, Հալիձոր, Սոֆլու սահմանամերձ գյուղերի դպրոցների ներկայացուցիչները։ 

Հաճելի էր արձանագրել, որ նվիրաբերված գրականությունը պահանջված է լինելու դպրոցներում։ Ինչի մասին էին փաստում դպրոցների տնօրենների հետ քննարկումները։

Ընդհանուր առմամբ 12 սահմանամերձ դպրոցի գրադարան համալրվեց 732 հատ նոր, գունագեղ և դպրոցական առարկայական շրջանակներում պահանջված գրքերով։