Ծրագրեր

ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

«Մենք և մեր մարտահրավերները․ Սփյուռք»
երիտասարդական ֆորում

Մեր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն առավել քան բարդ են։ Հասարակության մեջ առաջ են գալիս տարատեսակ գնահատականներ, որոնց մեջ հաճախ բացակայում են բազմակողմանի հիմնավոր մասնագիտական գնահատականները։ Այս հարցում վստահ ենք, որ իրենց ասելիքն ունեն նաև մեր երիտասարդ մասնագետները։ Այս նպատակով «Նոր Նախիջևան» մար­դասիրական հիմ­­­­նադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է հա­մարում կազ­մակերպել «Մենք» առաջնոր­դության ակումբի շրջանակներում «Մենք և մեր մարտահրավերները․ Սփյուռք» երիտասարդական ֆորում։ Մասնակցության հայտը լրացնելու վերջնաժամկետը օգոստոսի 5-ն է։ Ֆորումն իրականացվելու է Երևանում օգոստոսի երկրորդ կեսին։

Ովքե՞ր կարող են մասնակցել։

Ֆորումի մասնակիցների շրջանակը նախատեսում է ներա­ռել հայրենիքի և Սփյուռքի 18 մինչև 38 տարեկան այն երիտասարդ հայրենակիցներին, ովքեր սովորում/ել են հայրենի և օտար բուհերում։

Ինչպե՞ս են ընտրվելու մասնակիցները։

Մասնակիցների ընտրությունն իրականացվում է էլ․ տարբերակով ներկայացված հայտի ուսումնասիրության հիման վրա։ Գոյություն ունի մասնակցության երեք ձևաչափ՝ հիմնական զեկուցող, դիտարկումների մասնակից և ազատ ունկնդիր։ Մասնակիցները հայտը լրացնելու ընթացքում ընտրում են մասնակցության երեք ձևաչափերից մեկը։ Կազմակերպիչ կողմն ընտրությունը հիմնականում իրականացնում է հիմնական զեկուցողի կարգավիճակն ընտրած մասնակիցների հայտերի միջև։ Մասնակցության էլեկտրոնային հայտի լրացման վերջնաժամկետը օգոստոսի 5-ն է։ Էլեկտրոնային հայտերի ուսումնասիրությունից հետո հիմնադրամի կողմից ընտրվում են պա­հանջներին առավելապես բավարարող մասնակիցները։ Այդ մասին վերջիններս տեղեկացվում են էլ․ հասցեներին ուղարկված նամակների կամ հեռախոսազանգերի միջոցով։

Ինչպե՞ս է ընթանալու ֆորումը։

Ֆորումն ընթանալու է ըստ թեմատիկ ուղղությունների բաժանված իրար հաջորդող նիստերի։ Նիստերից յուրաքանչյուրի ժամանակ զեկուցելու են ընտրված հիմնական զեկուցողները առավելապես 10 րոպե տևողությամբ։ Այնուհետև դիտարկումների մասնակիցները հնարավորություն կունենան հանդես գալ մինչև 3 րոպե տևողությամբ դիտարկումներով, որից հետո կլինի յուրաքանչյուր հիմնական զեկուցողի համար նախատեսված 10 րոպեանոց հարց-պատասխանի փուլ։ Ֆորումի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ հիմնական զեկույցների ամփոփումներին։ Հիմնական զեկույցները կհրապարակվեն www.ditarkum.info կայքում։