Նորություններ

Ամփոփվեց «Առողջ հայրենակից» 2024թ․ ծրագիրը

Ավարտին հասավ «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի 2024 թ․ ծրագրերի շրջանակում նախատեսված «Առողջ հայրենակից» ծրագիրը։

Հիմնադրամի աջակցությունը ստացան հինգ հայտատուները։ «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի համաֆինանսավորմամբ մեր հայրենակիցները կարողացան ապահով իրականացնել իրենց առողջությունը վերականգնելուն միտված վիրահատությունները կամ ստանալ վիրահատության ընթացքում անհրաժեշտ բժշկական միջոցներ։

Նրանք ներկայացնում էին ՀՀ Սյունիքի մարզը։ 2024 թ․ ծրագիրը, 2023 թ․ պես, ընդգրկել էրԱրցախից տեղահանված մեր հայրենակիցներին։

Մասնակիցներին քաջ առողջություն ենք մաղթում։