Նորություններ

Հիմնադրամի աջակցությամբ 2024 թ․ Ախալցխայի «ԱրՄաթ» կենտրոնի սաները նոր հաջողություններ են արձանագրել

«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը 2024թ․ ևս իրականացրեց «Արմաթ Ախալցխա» ծրագիրը՝ ֆինանսական միջոցներ տրամադրելով «ԱրՄաթ» կենտրոնի 2024թ․ գործունեության համար։
Ծրագիրը մշակվել էր դեռևս 2022 թ․ դեկտեմբերին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) և «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի միջև ընթացած բանակցությունների արդյունքում։

2024թ․ Ախալցխայի ԱրՄաթ կենտրոնում գործել է 5 խումբ՝ 62 սաներով։ Հաշվետու ժամանակահատվածում ԱրՄաթի սաները, ստացած կրթության արդյունքում, ստեղծել են բազմաթիվ անիմացիաներ, խաղեր և պրոդուկտներ։ Մասնակցել են բազում մրցույթների և դասընթացների, արժանացել մրցանակների։

Koreez ամենամյա կրթական Օսկար մրցանակաբաշխության Koreez Armath անվանակարգում պատվավոր 1-ին և 2-րդ հորիզոնականներն են զբաղեցրել կենտրոնի սաներ Գրիգոր Թութոյանը և Արտաշես Ասլանյանը՝ ստանալով նոթբուք և ռոբոտի հավաքածու։

Այսօր, երբ տեխնոլոգիական կրթությունը կարևոր դեր է խաղում ժամանակակից աշխարհում, Հիմնադրամը կարևորում է կրթության միջոցով մասնագետների պատրաստումը, ովքեր կարող են օգտագործել, զարգացնել և բարելավել նորարարական տեխնոլոգիաները՝ նպաստելով հասարակության առաջընթացին։