«Մենք գործում ենք» 2024 (համառոտ նկարագրություն)
«Մենք գործում ենք» 2024
(համառոտ նկարագրություն)
«Մենք գործում ենք» ենթածրագիրը հանդիսանում է «ՄԵՆՔ» առաջնորդության ակումբ ծրագրի մասնիկը։
Ենթածրագրի շրջանակում հիմնադրամը հնարավորություն է տալու մասնակիցներին իրականացնել հանրության և պետության համար օգտակար փոքր նախագծեր։
Դրանց իրականացման ծախսերը հոգալու է «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը։
Ընդհանուր առմամբ Հիմնադրամը կֆինանսավորի մինչև 4 նախագիծ։
Հարցարանը լրացնելու վերջնաժամկետը հուլիսի 1-ն է։
Որո՞նք են ենթածրագրի հիմնական պայմանները։
Ենթածրագրի ուղղությունները սահմանափակված չեն, սակայն դրանք պետք է իրականացվեն հետևյալ պայմանների համաձայն․
ա․ընտրված նախագիծը պետք է մեր հանրության և/կամ պետության համար օգտակար արդյունք ապահովի,
բ․ընտրված նախագիծը պետք է իրականացվի առավելագույնը 70 օրվա ընթացքում՝ սկսած նախագծի հաստատման օրից,
գ․ընտրված նախագծով սահմանված բոլոր ծախսերը չպետք է գերազանցեն 200000 ՀՀ դրամը,
դ․հաստատված նախագծով սահմանված վերջնարադյունքները պետք է կիրառական նշանակություն ունենան,
ե․նախագծի մասնակիցների՝ մինչև չորս հոգով հանդես գալու դեպքում, պետք է լինի խմբի պատասխանատու։
զ․նախագծի մասնակցի/ների տարիքը՝ 18-30 տարեկան։
Ինչպե՞ս են ընտրվելու մասնակիցները։
Մասնակիցների ընտրությունն իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլում մասնակիցները լրացնում են մասնակցության էլեկտրոնային հայտը։
Մասնակիցների ընտրության հարցում առավելություն է տրվելու հիմնադրամի կողմից իրականացված «Մենք» առաջնորդության դպրոց, «Երիտասարդ լրագրողների դպրոց» ու «Երիտասարդ առաջնորդների դպրոց» ծրագրերի բոլոր տարիների շրջանավարտներին։
Հավելյալ դրական ցուցանիշ է դիտարկվում՝
- հայտատուների հասարակական գործունեությունը,
- ենթածրագրին մինչև 4 մասնակցով հանդես գալը,
Մասնակցի կամ մասնակիցների խմբի կողմից էլեկտրոնային հարցարանում հակիրճ լրացվում են նաև առաջարկվող նախագծի նախնական տվյալները։ Վերջինիս համառոտ նկարագրության մեջ պետք է արտացոլվեն նախագծի հանրօգուտ լինելու հիմնավորումը, իրականացման ընթացքը, ակնկալվող վերջնարադյունքը և ծախսերը։
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հիմնադրամը չի վճարում ընտրված նախագծերի մասնակիցներին։ Նախագծով նախատեսված ծախսերը հիմնադրամը հոգում է բանկային փոխանցման եղանակով՝ վճարելով հասցեատիրոջը։
Էլեկտրոնային հարցարանի և պահանջված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո հիմնադրամի կողմից ընտրվում են պահանջներին առավելապես բավարարող նախագերը։ Այդ մասին հայտատուները տեղեկացվում են էլ․ հասցեներին ուղարկված նամակների կամ հեռախոսազանգերի միջոցով։ Նրանք անցնում են երկրորդ փուլ։
Երկրորդ փուլում մասնակիցները յոթորյա ժամկետում հիմնադրամի պաշտոնական էլ․ հասցեին՝ [email protected] են ուղարկում նախագծի վերջնական էլեկտրոնային տարբերակը (word file, 12 տառաչափ, Sylfaen տառատեսակ)։
Այն պետք է ունենա հետևյալ կառուցվածքը՝
- հանրօգուտ լինելու մասին հիմնավորում,
- իրականացման բոլոր փուլերի նկարագրություն,
- վերջնաարդյունքի նկարագրություն,
- մինչև 200000 ՀՀ դրամի չափով բյուջե։
Այնուհետև, հիմնադրամի տնօրենն անց է կացնում առկա կամ հեռավար ձևաչափով բանավոր հարցազրույց։ Արդյունքում, տնօրենը ընտրում է ենթածրագրի վերջնական մասնակիցներին։ Այդ մասին ընտրված մասնակիցները տեղեկանում են էլ․ հասցեով ուղարկված ծանուցող նամակների միջոցով։
Ինչպե՞ս պետք է ներկայացվեն հաշվետվությունները։
Հաստատված նախագծերի և՛ ընթացքում, և՛ վերջում մասնակիցը կամ մասնակիցների խումբը պետք է հիմնադրամի էլ․ հասցեին ուղարկի/են երկու էլեկտրոնային հաշվետվություն։
Առաջին հաշվետվությունը պետք է կատարվի նախագծով նախատեսված գնումների իրականացումից հետո, որում պետք է ներկայացվեն իրականացված քայլերը և դրանց փաստարկները։ Երկրորդ՝ վերջնական հաշվետվությունը պետք է կատարվի նախագծի իրականացումն ավարտելուց հետո, որում պետք է ներկայացվեն իրականացված քայլերը, վերջնական արդյունքը ու դրանց փաստարկները։
Բոլոր հաշվետվություններին կից պետք է ուղարկվեն նաև նախագծի իրականացման ընթացքն արտացոլող, ինչպես նաև ձեռքբերված ապրանքի լուսանկարներ։ Անհրաժեշտության դեպքում, հիմնադրամը կարող է պահանջել նախագծերի պատասխանատուներից հավելյալ փաստաթղթեր, լուսանկարներ, տեսանյութեր և այլն։
Ենթածրագրի մասնակիցների հետ հարաբերությունները կարգավորվելու են նրանց հետ կնքվելիք պայմանագրերի հիման վրա։