Ավարտին հասավ «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի 2023 թ․ ծրագրերի շրջանակում նախատեսված «Առողջ հայրենակից» ծրագիրը։
Հիմնադրամի աջակցությունը ստացան վեց հայտատուները։ Մեր համաֆինանսավորմամբ մեր հայրենակիցները հիմնականում կարողացան ապահով իրականացնել իրենց առողջությունը վերականգնելուն միտված վիրահատությունները կամ ստանալ վիրահատության ընթացքում անհրաժեշտ բժշկական միջոցներ։
Նրանք ներկայացնում էին ՀՀ Գեղարքունի, Սյունիքի մարզերը։ 2023 թ․ ծրագիրը նախորդ տարիներից տարբերվեց նաև նրանով, որ մասնակիցների թվում հայտնվեցին սույն տարվա սեպտեմբերի վերջից Արցախից տեղահանված մեր հայրենակիցները։ Ցավոք նրանցից մեկի կյանքը փրկել չհաջողվեց։ Նա անչափահաս Սերգեյ Կարաևն էր, ով Արցախի վառելիքի պահեստում տեղի ունեցած մեծ պայթյունից ծանր այրվածքներ էր ստացել և տեղափոխվել Երևանի բժշկական կենտրոններից մեկը։ Մեր հիմնադրամը համաֆինանսավորեց երեխայի բուժման համար անհրաժեշտ դեղորայքի ձեռքբերման հարցում։ Մեր աղոթքները փոքրիկ Սերգեյ հոգու լուսավորության համար են։ Մեր մյուս մասնակիցներին քաջ առողջություն ենք մաղթում։