Ամանորյա նվեր զինվորի զավակին 2023
Ամանորյա նվեր զինվորի զավակին 2023 (համառոտ նկարագրություն)
2016-2023 թ․ ընթացքում հայրենիքի պաշտպանության համար բազմաթիվ հայորդիներ իրենց կյանքը զոհաբերեցին, շատերը մինչև այսօր անհայտ կորած են համարվում, քիչ չեն հաշմանդամություն ստացած պաշտպանները։
2023 թ․ սեպտեմբերի վերջին Արցախից սկիզբ առած պարտադրված տեղահանությունը ևս հազարավոր հայորդիների կանգնեցրեց նոր մարտահրավերների առջև։ Առավել խոցելի են մեր երեխաները։
Այսօր կարևոր է մեր տղաների զավակների, Արցախից տեղահանված երեխաների կողքին լինելը, նրանց մանկական երազների աշխարհը վառ պահելը։
Այս նպատակով «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է համարում 2016-2023 թ․ ընթացքում զոհված կամ անհայտ կորած, հաշմանդամություն ստացած հայրենիքի պաշտպանների 4-ից մինչև 9-ը տարեկան երեխաների համար կազմակերպել ամենամյա «Ամանորյա նվեր զինվորի զավակին» ծրագիրը։
Ամանորյա տոների շրջանակում մինչև 400 (նախնական) երեխայի համար նախատեսվում է տրամադրել ամանորյա նվերների հավաքածու։
Համաճարակային պայմանների թույլատրելի վիճակից ելնելով՝ երեխային/ներին և նրան ուղեկցող ծնողին կամ ազգականին կտրվի նաև մանկական թատերական ներկայացման անվճար տոմս։ Հիմնադրամը անվճար տոմս է տրամադրում ընտանիքի մեջ մտնող մեկից ավելի երեխաներին ուղեկցող միայն մեկ մեծահասակի։
Ովքե՞ր կարող են մասնակցել։
Ծրագրի մասնակիցների շրջանակը նախատեսում է ներառել 4-9 տարեկան երեխաներին։
Մասնակից երեխաները պետք է ունենա երկու կարգավիճակներից մեկը՝
1․ 2016-2023 հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվածի կամ հաշմանդամ դարձածի կամ անհայտ կորածի զավակ։
2․ 2023 թ․ սեպտեմբերի վերջից Արցախից տեղահանված ընտանիքի զավակ։
Ինչպե՞ս կարող են մասնակցել։
Ծրագրին մասնակցելու իրավունք ստացած հայտատուն դեկտեմբերի երկրորդ կեսին պետք է ինքնուրույն ներկայանա Երևան՝ հիմնադրամի նշած հասցե Ամանորյա միջոցառմանը մասնակցելու համար։ Մասնակից երեխայի կամ երեխաների հետ պետք է լինի մեկ ուղեկցող։
Ինչպե՞ս գրանցվել։
Ծրագրին մասնակցելու համար պետք է մուտք գործել այս հայտարարության վերջում նշված «Արձանագրվեք այստեղ» կոճակի միջոցով ծրագրի հարցարան։ Այնուհետև անհրաժեշտ է լրացնել հարցարանը՝ պատասխանելով հարցերին նշված օրինակներին համապատասխան։ Հարցարանը լրացնելուց հետո պետք է [email protected] էլ․ հասցեին կամ +37494261182 հեռախոսահամարի վայբեր կամ վաթսափ էջերին ուղարկել հետևյալ փաստաթղթերի սքան կամ հեռախոսով լուսանկարաված տարբերակները․
1․ զոհված, անհայտ կորած կամ հաշմանդամություն ստացած զինվորականի երեխաների դեպքում պետք է ուղարկել՝
երեխայի զոհված ծնողի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ,
ծնողների ամուսնության վկայական,
երեխայի մայրիկի անձնագիր (նկարի մասով և դրան հաջորդող էջերը),
երեխայի ծննդյան վկայականը։
2․ 2023 թ․ սեպտեմբերի վերջից Արցախից տեղահանված ընտանիքների երեխաների դեպքում պետք է ուղարկել՝
ընտանիքի տեղահանության փաստը հաստատող բնակության վայրից տեղեկանք,
ծնողների ամուսնության վկայական,
երեխային ուղեկցող ծնողներից մեկի անձնագիր (նկարի մասով և դրան հաջորդող էջերը),
երեխայի ծննդյան վկայականը։
Ծրագրին մասնակցելու հաստատումը ստանալուց հետո մասնակիցը կտեղեկացվի հանդիպման վայրի, օրվա և ժամի մասին հավելյալ։
Սահմանված օրը ծրագրին չմասնակցելու դեպքում նվերի փաթեթ չի տրամադրվում։
Ծրագրին գրանցվելու վերջնաժամկետը մինչև դեկտեմբերի 4-ն է։
Շնորհակալություն կազմակերպիչներին
shnorhakal em shatt