ՍԱՀՄԱՆԻ ԱՇԱԿԵՐՏԻ ԿՈՂՔԻՆ
«Սահմանի աշակերտի կողքին» ծրագիր 2023 (համառոտ նկարագրություն)
Մեր հայրենիքի սահմանամերձ գյուղերն, առավել քան երբևէ, հոգածության կարիք ունեն։ Այս առումով կարևոր են գյուղացուն աջակցող ծրագրերը։ Նման ծրագրերի միջոցով հնարավոր կլինի որոշակիորեն կանխել գյուղից նրա բնակչի հեռանալը։ Նմանօրինակ ծրագրերի թվում առավել արդյունավետ ենք համարում հասցեական աջակցություն ենթադրող ծրագրերը։ Այստեղ առանձնահատուկ ուշադրության են արժանի սոցիալապես անապահով և դպրոցահասակ երեխաներ ունեցող երիտասարդ ընտանիքները։ Ավելի կոնկրետ՝ նրանց երեխաները։ Ուստի, կարևորում ենք մեր մասնակցությունը ՀՀ սահմանամերձ բնակավայրերի դպրոցների տարրական դասարաններում (1-4-րդ դասարան) սովորող երեխաներին աջակցությունը։ Այս նպատակով «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է համարում Հայաստանի սահմանամերձ գյուղերի դպրոցների համար կազմակերպել «Սահմանի աշակերտի կողքին» կրթասիրական ծրագիր։ Արդյունքում, ծրագրին մասնակցող սահմանամերձ գյուղերի դպրոցների տարրական դասարաններում սովորող երեխաները (բացառությամբ մինչ այդ արդեն նմանօրինակ նվիրատվություն ստացածների), սեպտեմբերի 1-ին ընդառաջ, կստանան դպրոցական պայուսակ և անհրաժեշտ գրենական պիտույքներ։
«ԱՐՑԱԽ» ծրագրի շրջանակում «Սահմանի աշակերտի կողքին» ծրագրով առանձին աջակցություն է ցուցաբերվելու Արցախից արտագաղթած ու Հայաստանի Հանրապետության մարզեր, առաջնահերդությամբ Ադրբեջանի հետ սահմանամերձ մարզերի, բնակավայրերում հաստատված ընտանիքների դպրոց հաճախող երեխաներին։
2023 թվականի մասով ծրագիրը նախատեսված է ՀՀ սահմանամերձ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Գորիսի տարածաշրջանի Քարահունջ, Որոտան, Բարձրավան, Շուռնուխ, Տեղի թիվ 1, Քարաշեն, Հալիձոր, Սիսիանի տարածաշրջանի Սոֆլու գյուղերի ու Կապանի տարածաշրջանի Գեղանուշ, Դավիթ Բեկ, Եղվարդ, Ճակատեն, Շիկահող, Սյունիք, Ծավ գյուղերի դպրոցների 1-4-րդ դասարաններում և նաև Ներքին Հանդ գյուղի դպրոցի 4-րդ դասարանում, ինչպես նաև ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ գյուղերի դպրոցների 1-4-րդ դասարաններում սովորող մինչև 320 երեխայի (բացառությամբ մինչ այդ արդեն նմանօրինակ նվիրատվություն ստացածների) համար, ովքեր սեպտեմբերի 1-ին ընդառաջ դպրոցական պայուսակ և անհրաժեշտ գրենական պիտույքներ կստանան հիմնադրամի կողմից։
Ինչպե՞ս կարող են մասնակցել Արցախից արտագաղթած մեր հայրենակիցները։
Ծրագրին կարող են մասնակցել վերոնշյալ պահանջներին բավարարող 2023 թ․ սեպտեմբերից Արցախից արտագաղթած այն ընտանիքները, ովքեր հաստատվել են ՀՀ մարզերում և ունենա դպրոց հաճախող երեխաներ առանց դասարանների սահմանափակման կետի։ Առաջնահերթություն է տրվելու Ադրբեջանի հետ սահմանամերձ մարզերի բնակավայրերում հաստատված ընտանիքներին։
Ծրագրին մասնակցելու հայտ տալու համար նախ անհրաժեշտ է ամեն մի երեխայի համար առանձին արձանագրվել։ Այնուհետև, հիմնադրամի [email protected] էլ․ հասցեին պետք է ուղարկել անհրաժեշտ փաստաթղթերի սքան կամ հեռախոսով նկարված տարբերակները (ծնողներից մեկի անձը հաստատող փաստաթուղթ)։
Դպրոցների տնօրինությունը ևս կարող է տրամադրել նշված խմբի աշակերտների ցանկ և հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել իր աշակերտների աջակցությունը։ Մանրամասների համար՝ +37494261182 ։
Ծրագրին չեն կարող մասնակցել նախորդ տարվա ընտրված մասնակիցները։