Նորություններ

Հանուն գյուղացու աշխատանքի — 2023

Հանուն գյուղացու աշխատանքի (համառոտ նկարագրություն)

2022 թ․ իրականացված «Հանուն գյուղացու աշխա­տանքի» ծրագրի «Խոզի բուծում» ենթածրագիրը ենթադրել է շղթայական շարունակություն։ Արդյունքում նվիրաբերված խոճկորների առաջին ծնված մեկական էգ խոճկորները պետք է նվիրաբերվեն նոր մասնա­կից­ների։ Ուստի, «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է համարում կրկին կազմակերպել «Հանուն գյուղացու աշխատանքի» ծրագրի «Խոզի բուծում» ենթածրագիրը։ Ծրագիրն իրականացվելու է ինչպես 2022 թ․ ընտրված սահմանամերձ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ, Եղվարդ և Ծավ գյուղերում, այնպես էլ Կապանի սահմանամերձ այլ գյուղերում։ Արդյունքում, առաջին խոճկորների ծնվելուց հետո 2023 թ․ ծրագրի մասնակից խոզաբույծ գյուղացիները յուրաքանչյուր էգ խոզից մեկական խոճկոր են վերադարձնելու հիմնադրամին։ Այդ խոճկորներն էլ իրենց հերթին հիմնադրամը կնվիրի ծրագրի նոր մասնակիցներին՝ այդ կերպ նպաստելով ծրագրի շարունակականությանը։

«ԱՐՑԱԽ» ծրագրի շրջանակում «Հանուն գյուղացու աշխատանքի» ծրագրով առանձին աջակցություն է ցուցաբերվելու Արցախից արտագաղթած և Սյունիքի մարզի Կապան համայնքի գյուղերում բնակություն հաստատած ընտանիքներին։

Ովքե՞ր կարող են մասնակցել։

Ծրագրին կարող են մասնակցել վերոնշյալ պահանջներին բավարարող 18-40 տարեկան այն տղաները, ովքեր հանդիսանում են ՀՀ Սյունիքի մարզի Կապանի սահմանամերձ գյուղերում փաստացի բնակվող ՀՀ կամ Արցախի հանրապետության քաղաքացիներ, ինչպես նաև՝ Սփյուռքից հայրենադարձվածներ։ Ծրագրի մասնակից կարող են դառնալ նաև այն մասնակիցները, որոնք ունեն ՀՀ բուհերում սովորող ուսանող մեկ և ավելի երեխաներ, միայնակ մոր կամ հոր կարգավիճակ և իրենց խնամքի տակ ունեն անչափահաս երեխաներ, Արցախյան վերջին պատերազմում մասնակցի կամ ժամկետային զինծառայող, երկու և ավելի անչափահաս երեխաներ։

Ծրագրին կարող են մասնակցել նաև նախորդ տարվա չընտրված մասնակիցները, ովքեր ևս պետք է նոր հայտ լրացնեն։

Ծրագիրը նախատեսված է նաև Արցախից 2023 թ․ սեպտեմբերից արտագաղթած ու ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի գյուղերում բնակություն հաստատած մինչև 15 ընտա­նիքների համար։ 

Ծրագրին չեն կարող մասնակցել նախորդ տարվա ընտրված մասնակիցները։

Ինչպե՞ս են ընտրվելու մասնակիցները։

Սահ­մանված ժամկետներում հայտատուն լրացնում է էլեկտրո­նա­յին հարցա­րանը և [email protected] էլ․ հասցեին է ուղարկում անհրաժեշտ փաստաթղթերի սքան տարբերակները (անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր կամ ID քարտ, փաստացի բնակության վայրի մասին տեղեկանք, իր կողմից խոզաբուծությամբ զբաղվելը հաստատող փաստերի՝ գոմի, ներկայում պահվող խոզի/երի լուսանկարները, առկայության դեպքում՝ Արցախյան վերջին պատերազմում մասնակցի կամ ժամկետային զինծառայողի, միայնակ մոր կամ հոր կարգավիճակը, ՀՀ բուհերում սովորող ուսանող երեխայի/ների, երկու և ավելի անչափահաս երեխաներ ունենալու փաստը հաստատող տեղեկանք կամ այլ փաստաթուղ)։

Կարևոր սկզբունքնե­րից է հայտը ներկայացնելու ընթացքում անասնապահությամբ զբաղվելու պայմա­նը, բացառություն են Արցախից 2023 թ․ արտագաղթածները։  Հատուկ ուշադրության են արժանանալու այն հայտատուները, ովքեր ոչ միայն փորձում են զարգացնել հայրենի գյուղում իրենց տնտեսու­թյուն­ները, այլ նաև՝ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ մասնակցել են հայրենիքի պաշտպանության գործին, նպաստում են գյուղի զարգացմանը՝ աշխատելով տեղի կրթական հաստատություններում։ Հայտերի ընդուն­ման գործընթացի ժամանակ հիմ­նադ­րամի կողմից հետևո­ղակա­նորեն ստուգ­վում է սահմանված պա­հանջնե­րին վերջիններիս համա­պա­տաս­խա­նելիու­թյու­նը։

Հաստատվում և ընտրվում են սահմանափակ թվով մասնա­կիցներ։

Հիմ­նադրամն իրեն իրավունք է վերապահում առանց մեկ­նաբա­նու­թյուն­ների մերժելու նշված պահանջնե­րին չբավա­րա­րող հայտերը։ Ընտըր­ված մասնակիցներին ուղարկ­վում է հաստատող նամակ։ Ընտրված հայտատուներից յուրաքանչյուրին հիմնադրամն իր հայեցողությամբ նվի­րա­բե­րում է մինչև երկու ամսական երկու էգ խոճկոր։

Այդ խոճկորների տեղափոխումն իրականացվելու է ընտրված մասնակցի հաշվին Դավիթ Բեկ, Ծավ կամ Եղվարդ գյուղերից։

Հետագայում նոր խոճկորների հայտնվելու ժամանակ մասնակիցները՝ որպես նվի­րատվություն, հանձնում են մեկական էգ խոճկոր հիմնադրամին։ 

Հիմնադրամի կողմից ընտրված նոր մասնակիցներն իրենց հերթին կստանան ծրագրի մասնակիցների կողմից նվիրաբերված խոճկորները։

Բացառություն են կազմելու Արցախից 2023 թ․ սեպտեմբերից արտագաղթած ու ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի գյուղերում բնակություն հաստատած մինչև 15 մասնակիցները, ովքեր կստանան երկուական խոճկոր և 5 ամսվա կեր։ Նրանց դեպքում խոճկորների վերադարձ չի նախատեսվելու։

Հիմնադրամի և ընտրված մասնակիցների հարաբերու­թյուն­ները կարգավորվում են կողմերի միջև կնքված պայմանագրի շրջանակում։

Նոր հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն է։

Կապ մեր հետ։
Արձանագրվեք այստեղ։