Հայագիտությունը Նոր Նախիջևանում 2023 (համառոտ նկարագրություն)
Հայագիտությունը Նոր Նախիջևանում 2023 (համառոտ նկարագրություն)
2020 թ․ Դոնի Ռոստովի Նոր Նախիջևան հայկական համայնքի ջանքերով Հարավային դաշնային համալսարանի Սոցիոլոգիայի և տարածաշրջանագիտության ինստիտուտի կազմում իր գիտակրթական աշխատանքները սկսեց նորաբաց հայագիտական կենտրոնը (այսուհետ՝ Կենտրոն)։ Վերջինիս երկամյա գործունեության ընթացքում բավարար չափի գրականություն է հրատարակվել, անցկացվել են տարբեր գիտակրթական միջոցառումներ։ Կենտրոնի գործունեությունը հայրենիքի ոլորտային հարթակներում ներկայացնելու նպատակով «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է համարում կազմակերպել «Հայագիտությունը Նոր Նախիջևանում» ծրագիրը։ Ծրագրի շրջանակում անհրաժեշտ կլինի ապահովել Կենտրոնի պատվիրակության Հայաստան այցի և գործունեության շնորհանդեսի կազմակերպչական աշխատանքներն ու անհրաժեշտ ծախսերը։ Կենտրոնի գործունեության հանրայնացումը Հայաստանի հայագիտական շրջանակների համար կարևոր նպաստ է Սփյուռքի և Հայրենիքի գործակցության համատեքստում։
Ինչո՞ւ իրականացվում ծրագիրը։
Ծրագիրը նախատեսված է Կենտրոնի պատվիրակության Հայաստան այցի և գործունեության շնորհանդեսի կազմակերպչական աշխատանքներն ու անհրաժեշտ ծախսերը ապահովելու համար։
Ծրագիրը ենթադրում է հետևյալ փուլերը․
Կենտրոնի պատվիրակության կազմի, այցի օրակարգի հստակեցում։
Պատվիրակության կազմի և այցի օրակարգի հստակեցման մասի իրականացումն ապահովելու համար հիմնադրամը կապ է հաստատում Կենտրոնի ներկայացուցիչների հետ ու համատեղ գործընկերների հետ ամբողջականացնում վեր հանված հարցերի պատասխանները։
Կենտրոնի գործունեությանը նվիրված շնորհանդեսի կազմակերպում։
Շնորհանդեսի կազմակերպման նպատակով՝ համաձայանեցված Կենտրոնի պատվիրակների հետ, քննարկել Երևանի պետական համալսարանի հյուրերի տանն իրականացնելու հարցը պատասխանատուների հետ։ Զուգահեռ կազմակերպել մասնագիտական շրջանակներին շնորհանդեսին մասնակցելու համար էլ․ հրավերների առաքումը։