«Կրթություն հանուն աշխատանքի» 2022 թ․ ծրագիրը գտավ իր մասնակիցներին
Տարինամփոփող նոր նախագծերից մեկը դարձավ «Կրթություն հանուն աշխատանքի» ծրագիրը։ 2022 թ․ առաջին անգամ իրականացված ծրագիր իսկապես գտավ իր մասնակիցներին։ Նրանք տարբեր, տարբեր են նաև նրանց նախընտրած մասնագիտությունները։ Պատերազմի տարիներին իրենց ամուսիններին կորցրած մեր սիրելի մասնակիցները իրենց մեջ ուժ գտնելով՝ նոր հորիզոններ բացելու քայլ կատարեցին։ Մեր վեց մասնակիցները ընտրեցին հրուշակեղենագործություն, վարսահարդարում և մատնահարդարում մասնագիտություններն ու ամենայն պատասխանատվությամբ իրենց վարպետ-դասվարների հետ գործի անցան։ Նրանք ներկայացնում էին ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերը։
Շատ կցանկանայինք ապագայում տեսնել իրենց նախընտրած մասնագիտությունների մեջ հաջողված։