Նորություններ

Սահմանապահ 2022

Սահմանապահ 2022 (համառոտ նկարագրություն)

Մեր հայրենիքի անվտանգային խնդիրները միա­վորել և միավորում են շատ անհատների ու կազմակերպությունների։ Այս նպատա­կով «Նոր Նախիջևան» մար­դասիրական հիմ­­­­նադրամը (այսուհետ՝ հիմ­նադրամ) հարկ է համա­րում հայրենիքի սահմանի անվտանգային և դրա հետ կապված խնդիրների լուծմանն իր նպաստը բերելու համար կազ­մակերպել «Սահմանապահ» ծրա­գիրը։ Մեր նպատակն է լինելու աջակցել այն կազմակերպություններին և/կամ հայրենակիցների խմբերին, որոնք հայրենիքի սահմանի պաշտպանության գործում այս կամ այն ձևաչափով մասնակցություն ունենալով հանդերձ՝ առանձին ապրանքների ձեռքբեր­ման կարիք ունեն։

Ովքե՞ր կարող են մասնակցել։

Ծրագրի մասնակիցների շրջանակը նախատեսում է ներա­ռել այն կազմակերպություններին և/կամ հայրենակիցների խմբերին, որոնք հայրենիքի սահմանի պաշտպանության գործում այս կամ այն ձևաչափով մասնակցություն ունենալով հանդերձ՝ առանձին ապրանքների ձեռքբեր­ման կարիք ունեն։

Ինչպե՞ս գրանցվել։

Աջակցության կարիք ունեցող կազմակերպությունը և/կամ հայրենակիցների խումբը գրավոր դիմում է հիմնադրամին՝ հիմնավորելով աջակցության հարցը։ Հիմնադրամի տնօրենը դիտարկում է հիմնավո-րումը, որի դրական պատասխանի դեպքում ծրագրով նախատեսված միջոցների սահմաններում ձեռնարկվում է աջակցության տրամադրումը։ Հիմնադրամն իրեն իրավունք է վերապահում չդիտարկել և անպատասխան թողնել ծրագրի նպատակներին չհամապատասխանող, պատշաճ չհիմնավորված և առհասարակ վստահություն չներշնչող դիմումները։ Ծրագրով նախատեսված գումարների կիրառումից հետո ավարտվում է ծրագրի տարեկան իրականացման փուլը։