ԾրագրերՆորություններ

Ամանորյա նվեր զինվորի զավակին 2022

Ամանորյա նվեր զինվորի զավակին 2022 (համառոտ նկարագրություն)

2016-2022 թ․ ըն­թաց­քում հայրե­նի­քի պաշտպանության համար բազմաթիվ հայորդիներ իրենց կյանքը զոհա­բերեցին, շատերը մինչև այսօր անհայտ կորած են համարվում, քիչ չեն հաշմանդամություն ստացած պաշտպանները։

Այսօր կարևոր է մեր տղաների զավակների կողքին լինել, վառ պահել նրանց մանկական երազների աշխարհը։

Այս նպատա­կով «Նոր Նախիջևան» մար­դասիրական հիմ­­­­նադրամը (այսուհետ՝ հիմ­նադրամ) հարկ է համա­րում 2016-2022 թ․ ընթացքում զոհված կամ անհայտ կորած, հաշմանդամություն ստացած հայրենիքի պաշտպանների 4-ից մինչև 11-ը տարեկան երեխաների համար կազ­մակերպել ամե­նամ­յա «Ամանորյա նվեր զինվորի զավակին» ծրա­գիրը։

Ամանորյա տոների շրջանակում մինչև 100 (նախնական) երեխայի համար նախատեսվում է տրամադրել ամանորյա նվերների հավաքածու։

Համաճարակային պայմանների թույլատրելի վիճակից ելնելով՝ երեխային և նրան ուղեկցող ծնողին կամ ազգականին կտրվի նաև մանկական թատերական ներկայացման անվճար տոմս։ Հիմնադրամը անվճար տոմս է տրամադրում ընտանիքի մեջ մտնող մեկից ավելի երեխաներին ուղեկցող միայն մեկ մեծահասակի։

Ովքե՞ր կարող են մասնակցել։

Ծրագրի մասնակիցների շրջանակը նախատեսում է ներա­ռել 4-11 տարե­կան այն երեխաներին, ում հայրերը 2016-2022 հայրենիքի պաշտպանության ժամանակ՝

  • զոհվել են,

  • համարվում են անհայտ կորած,

  • ձեռք են բերել հաշմանդամություն։ 

Ինչպե՞ս կարող են մասնակցել։

Ծրագրին մասնակցելու իրավունք ստացած հայտատուն պետք է ներկայանա հիմնադրամի նշած հասցե, որը գտնվում է Երևանում։ 

Ինչպե՞ս գրանցվել։

Ծրագրին մասնակցելու համար պետք մուտք գործել այս հայտարարության վերջում նշված «Արձանագրվեք այստեղ» կոճակի միջոցով ծրագրի հարցարան։ Այնուհետև անհրաժեշտ է լրացնել հարցարանը՝ պատասխանելով հարցերին նշված օրինակներին համապատասխան։ Հարցարանը լրացնելուց հետո պետք է [email protected] էլ․ հասցեին ուղարկել զոհված, անհայտ կորած կամ հաշմանդամություն ստացած զինվորականի կարգավիճակը հաստատող փաստաթղթի, ամուսնության վկայականի, երեխայի մայրիկի անձնագրի, երեխայի ծննդյան վկայականի սքան կամ լուսանկարաված տարբերակը (կարելի է հեռախոսով նկարել)։ Ծրագրին մասնակցելու հաստատումը ստանալուց հետո մասնակիցը կտեղեկացվի հանդիպման վայրի, օրվա և ժամի մասին հավելյալ։

Ծրագրին գրանցվելու վերջնաժամկետը մինչև դեկտեմբերի 1-ն է։