Նորություններ

Ամփոփվեց «Առողջ հայրենակից» 2021թ․ ծրագիրը

Ամփոփվեց «Առողջ հայրենակից» 2021թ․ ծրագիրը

2022 թ․ փետրվարի սկզբին ավարտին հասավ «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի 2021 թ․ ծրագրերի շրջանակում նախատեսված «Առողջ հայրենակից» ծրագիրը։ Հիշեցնենք, որ ծրագրից կարող էին օգտվել ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերի՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայրերում գրանցված և փաստացի բնակվող, սոցիալապես անապահով և/կամ գործազուրկ, կենցաղային ոչ բարվոք պայմաններում բնակվող պետպատվերի, սոց․ փաթեթների և ապահովագրության շրջանակում տրամադրվող անվճար բուժօգնությունից դուրս մնացած քաղաքացիներ։

Սահմանված ժամկետում հայտեր էին ներկայացրել միայն Սյունիքի մարզի մեր հայրենակիցները։ Պահանջված պայմաններին բավարարող չորս քաղաքացիների վիրահատության ծախսերը հիմնադրամն ամբողջությամբ  փոխհատուցեց։ Նրանք ներկայացնում էին Սյունիքի մարզի Ուժանիս, Գեղանուշ, Դավիթբեկ, Գոմարան սահմանամերձ գյուղերը։ Լիահույս ենք, որ մեր հայրենակիցները արագ կվերականգնեն իրենց առողջությունը։ Մենք նպատակամղված ենք շարունակել այս հանրօգուտ ծրագիրը, որին հույս ունենք մասնակից կդառնան այլ մարզերի մեր հայրենակիցները։