Նորություններ

Ծրագրավորման դասընթացները մեկնարկում են

Ծրագրավորման դասընթացները մեկնարկում են

Այսպիսով իր ավարտական փուլն է մտնում 2021 թ․ մեր հիմնադրամի նախատեսած  «Ծրագրավորման դասընթացներ սահմանի երիտասարդի համար» ծրագիրը։ Հիշեցնենք, որ մինչև 2021 թ․ նոյեմբերի 28-ը ծրագրին մասնակցելու համար նախատեսված մրցույթին գրանցվել էին երկու տասնյակից ավելի երիտասարդներ։ Վերջիններիս ներկայացրած տվյալների ուսումնասիրության արդյունքում և մեր գործընկեր կազմակերպության՝ «Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն»-ի ներկայացուցիչների հետ անցկացված հեռավար հարցազրույցի ընթացքում ընտրվեց վեց մասնակից։ Նրանք ներկայացնում են ՀՀ Սյունիքի՝ Ադրբեջանի հետ սահմանակից բնակավայրերը։ Նշենք, որ դասերը սկսվելու են 2022 թ․ հունվարի երկրորդ կեսին և կտևեն շուրջ վեց ամիս։ Այդ ընթացքում մեր մասնակիցները հեռավար տարբերակով կսովորեն վեբ ծրագրավորում։ Գործընկեր կազմակերպության հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ մեր երիտասարդներից լավագույն արդյունք ցուցաբերած ուսանողները կկարողանան մասնակցել իրենց բնակության վայրերում կամ դրանց մոտակայքում մասնագիտական աշխատանքի համար նախատեսված մրցույթին։

Այս կերպ «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը ջանալու է, որ սահմանամերձ բնակավայրերում ապրող մեր հայրենակիցները ոչ միայն ստանան ժամանակակից ու պահանջված կրթություն, այլև հնարավորություն ունենան մասնագիտական աշխատանք գտնել՝ առանց հայրենի բնակավայրը լքելու։