ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐ ԶԻՆՎՈՐԻ ԶԱՎԱԿԻՆ
Ամանորյա նվեր զինվորի զավակին
«Ամանորյա նվեր զինվորի զավակին» ծրագիրը նպատակ ունի Ամանորին ընդառաջ ամանորյա նվերների փաթեթ և մանկական թատերական ներկայացման մասնակցելու տոմս նվիրել 2016 թ․ և 2020 թ․ Արցախյան պատերազմների ժամանակ զոհված մեր պաշտպանների 2-ից 12-ը տարեկան երեխաներին։ Ծրագիրը իրականացվելու է Երևանում։ Հարցարանը լրացնելուց հետո անհրաժեշտ է [email protected] էլ․ հասցեին ուղարկել զոհված զինվորականի կարգավիճակը հաստատող փաստաթղթի, ամուսնության վկայականի, մայրիկի անձնագրի, երեխայի ծննդյան վկայականի լուսանկարաված տարբերակը (կարելի է հեռախոսով նկարել)։ Ծրագրին մասնակցելու հաստատումը ստանալուց հետո մասնակիցը կտեղեկացվի հանդիպման վայրի, օրվա և ժամի մասին հավելյալ։ Ծրագրին կարող են մասնակցել և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր համապատասխանում են ներկայացված պահանջներին և միջոցառման օրը կարող են ներկա գտնվել Երևանում։
Ծրագրի մասնակցելու հայտի համար անհրաժեշտ է լրացնել սույն հարցարանը։
Շատ շնորհակալ եմ երեխաներին ժպիտ պարգևելու համար։
Շնորհակալ եմ աջակցության համար։
Շնորհակալություն կազմակերպիչներին։