ИНТЕРНЕТ-ИНФОРМАЦИОННАЯ МЕДИА ПЛАТФОРМА
Համացանցային տեղեկատվական մեդիա հարթակ
Հիմնադրամի «Երիտասարդ լրագրողների դպրոց» կրթագործնական ծրագրով նախատեսված համացանցային տեղեկատվական հարթակ www.ditarkum.info-ն իր բնույթով գիտավերլուծական-լրատվական կայքի տեսակ է դառնում։ Այն ընթացիկ լրատվությամբ և գիտավերլուծական հոդվածներով պարբերաբար համալրելու անհրաժեշտություն է լինելու։ Ուստի, «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը հարկ է համարում կազմակերպել «Համացանցային տեղեկատվական մեդիա հարթակ» գիտագործնական մեդիա ծրագիրը՝ կայքի համապատասխան շահագործումը իրականացնելու նպատակով։ Այն, փաստորեն, ծառայելու է որպես հարթակ հիմնադրամի ծրագրերին մասնակից երիտասարդ լրագրողների, գիտնականների, ինչպես նաև հայաստանյան և սփյուռքի մտավորականության արհեստավարժ մասնագիտա-վերլուծական, լրատվական բնույթի հոդվածներն ու նյութերը հրապարակելու համար։ Կայքի գործունեությունը չի հետապնդելու տնտեսական շահույթ և գործելու է ծրագրով նախատեսված հիմնադրամին փոխանցված նվիրատվությունների հաշվին։ Ծրագրի շրջանակում հիմնադրամին սկզբնական փուլում՝ երկամսյա ժամկետով, անհրաժեշտ կլինեն հիշյալ գործառույթը իրականացնող երկու մասնագետ։ Այդ նպատակով հայտարարում ենք մրցույթ, որին կարող են մասնակցել լրագրություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող կամ այդ մասնագիտությամբ առնվազն բարձրագույն կրթություն ստացող, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունեցող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են լրագրության ոլորտին։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հարցարանը։
Հավելյալ հարցերի դեպքում զանգահարել՝ +37494261182