ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍԱՀՄԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՀԱՄԱՐ
Ծրագրավորման դասընթացներ սահմանի երիտասարդի համար
Այսօր լայն թափ է ստանում ծրագրավորման շուկան։ Այն հնարավորություն է տալիս նաև կազմակերպել աշխատանքը հեռավար սկզբունքով։ Նման հնարավորությունները լավագույնս կարող են կիրառելի լինել Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերի՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայրերում փաստացի բնակվող երիտասարդների մասնագիտական ապագան կառուցելու հարցում։ Այս նպատակով «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է համարում կազմակերպել «Ծրագրավորման դասընթացներ սահմանի երիտասարդի համար» կրթագործնական ծրագիրը։ Ծրագիրը նախատեսված է Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերի՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայրերում փաստացի բնակվող 18-32 տարեկան մինչև 8 երիտասարդների համար։ Ծրագրի դասընթացի ուղղթությունը վեբ ծրագրավորումն է, որը կտևի վեց ամիս և կիրականացվի հեռավար կապի միջոցով։ Նախատեսվում է ոչ միայն բարելավել ծրագրի մասնակիցների մասնագիտական ունակությունները, այլ նաև՝ մասնագիտական բարձր առաջադիմություն ցուցաբերած մասնակիցների առնվազն 20 տոկոսին տրամադրել մասնագիտական աշխատանք հիմնադրամի ծրագիրը իրականացնող կազմակերպության կողմից՝ առանց հիմնական բնակության վայրը լքելու։ Ծրագրի ավարտին մասնակիցներին կտրվի մասնակցությունը փաստող վկայական։ Ծրագիրը համակարգում է հիմնադրամի ներկայացուցիչը։ Ծրագրի կրթական մասը կազմակերպվելու է ոլորտի առաջատար կազմակերպություններից մեկի հետ։
Ծրագրին դիմելու վերջնաժամկետ է սահմանվում նոյեմբերի 28-ը։ Ծրագրի մասնակցելու հայտի համար անհրաժեշտ է լրացնել սույն հարցարանը։
Հավելյալ հարցերի դեպքում զանգահարել՝ +374942611822