ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ապրող երիտասարդների կյանքի որակի բարելավման նպատակով նախատեսում ենք իրականացնել «Ծրագրավորման դասընթացներ սահմանի երիտասարդի համար» կրթագործնական ծրագիրը։ Այս ծրագրի համատեքստում նպատակ ունենք Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերի՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայրերում փաստացի բնակվող 18-ից 32 տարեկան մինչև 8 երիտասարդի համար ապահովել մինչև 6 ամիս տևողությամբ վեբ ծրագրավորման հեռավար անվճար դասընթաց։ Հարկ ենք համարում նշել, որ ծրագրի առնվազն մինչև 20 տոկոս մասնակիցները, ովքեր բարձր առաջադիմությամբ կավարտեն դասընթացը, հնարավորություն կունենան մասնակցելու ծրագրավորողի հեռավար աշխատատեղի մրցույթին։ Այս կերպ մենք ոչ միայն ներկա աշխատաշուկայում պահանջված գիտելիքներ ստանալու անվճար հնարավորություն ենք ընձեռում, այլ նաև նպաստում ենք, որ մեր սահմանի երիտասարդը մնա իր հայրենի բնակավայրում։ Կարող եք գրանցվել մինչև նոյեմբերի 28-ը։ Արձանագրման հարցաթերթիկը ներկայացված է ստորև։