ՀԱՆՈՒՆ ԳՅՈՒՂԱՑՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ

«Հանուն գյուղացու աշխատանքի» սոցիալական ծրագիր

Հայրենի սահմանամերձ գյուղերում օրեցօր գլուխ բարձրացնող խնդիրները միշտ չէ, որ ունեն համալիր կամ մասնակի լուծում ենթադրող ծրագրեր։  Ուստի, «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը հարկ է համարում կազմակերպել «Հանուն գյուղացու աշխատանքի» սոցիալական ծրագիրը։ 2021 թվականին նախատեսված է ծրագրի շրջանակում ՀՀ Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի երկու գյուղերի հիման վրա իրականացնել սահմանա­մերձ գյուղական բնակավայրերի գյուղատնտեսական հիմնախնդիրների ընդհանուր ուսումնասիրություն, որի արդյունքում պետք է կազմվեն տիպային բնույթ կրող գյուղատնտեսական ենթածրագրեր։ Սույն ենթածրագրերը պետք է ունենան մասնագիտական հիմնավոր կառուցվածք և բովանդակություն, որի գլխավոր նպատակն է ապահովել արդյունավետ կիրառականություն։ Յուրաքանչյուր ենթածրագիր պետք է պատասխանի հետևյալ հարցերին․ ի՞նչ խնդիր կա (խնդիրների դիտար­կում), ինչպե՞ս լուծել (խնդիրների քայլային լուծում և շուկայի գնահա­տում), ո՞վ կամ ովքե՞ր պետք է տեղում իրականացնեն տվյալ ենթածրա­գիրը, ի՞նչ միջոցներ են ահնրաժեշտ (նախահաշիվ)։ Այս հիմնահարցերից բխող հարակից հարցերը ենթակա են դիտարկման ընթացիկ աշխատան­քային փուլում։ 

Նշված ուսումնասիրությունն իրականացնելու և տիպային բնույթ կրող գյուղատնտեսական ենթածրագրերը կազմելու համար հիմ­նադրամը հայտարարում գյուղմասնագետի ընտրության մրցույթ։ Մրցույթի արդյունքում ընտրված գյուղմասնագետի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր։ Վերջինս պետք է հիմնավոր մասնագիտական առաջարկով ներկայացնի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի սահմանա­մերձ գյուղական բնակա­վայ­րե­րից իր ուսումնասիրության թիրախ հանդիսացող երկու գյուղական բնակավայր։ Հիմնադրամի կողմից տվյալ բնակավայրերի հաստատումից հետո գյուղմասնագետը պետք է ներկայացնի իր աշխատանքների ճանապարհային քարտեզը։ Այն պետք է ներառի նաև հետազոտություններ ընտրված բնակավայրերում։  Աշխատանքների ընդհանուր ժամկետ է սահմանվում քսանհինգ օրը, որի բյուջեն կազմելու է 450000 ՀՀ դրամ՝ ներառյալ բոլոր հարկերը։ Ծրագրի ավարտին գյուղմասնագետը ներկայացնելու է ուսումնասիրության վերջնարդյունքը՝ տիպային բնույթ կրող գյուղատնտեսական ենթածրագրե­րը և կատարված աշխատանքների ընդհանուր հաշվետվություն։

Ծրագրին դիմելու վերջնաժամկետ է սահմանվում հոկտեմբերի 31-ը։ Ծրագրի մասնակցելու նախնական հայտի համար անհրաժեշտ է լրացնել սույն հարցարանը։ 

Հավելյալ հարցերի դեպքում զանգահարել՝ +37494261182